Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ մտնում ենք համագործակցության նոր փուլ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության Կառավարության շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու համագործակցության մակարդակի բարձրացումը։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին տարբեր ուղղություններով կընդլայնվեն ու կխորանան։

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում