Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը․ Ավինյան

ԱԱննա Զախարյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ անակնկալ այցով Շենգավիթ վարչական շրջանում է եղել։

«Մեր այցելությունների նպատակը տեղում խնդիրները տեսնելը, քաղաքացիներին լսելն ու լուծումներ տալն է:

Շենգավիթում խստացվելու է շինարարական աշխատանքների որակի վերահսկողությունը, ինչպես նաև կոմունալ ծառայությունների աշխատանքների կազմակերպումը՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը:

Վարչական շրջանում ձևավորվում են նոր, բարեկարգ բակեր, կառուցվում են ժամանակակից ֆուտբոլի դաշտեր ու խաղահրապարակներ, որոնք լիարժեք կծառայեն իրենց նպատակին միայն այն դեպքում, երբ դրանց նկատմամբ կլինի նաև բնակիչների շարունակական հոգատար վերաբերմունքը»,-նշել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում