ԱԱրամ Մարանդյան

Վերահաստատվել է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների հավասար մասնակցության ապահովման ՀՀ հանձնառությունը

Վերահաստատվել է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների հավասար մասնակցության ապահովման ՀՀ հանձնառությունը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի ընդունման 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2000թ. ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի ընդունումը շրջադարձային էր հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և hետպատերազմյան վերականգնման գործընթացներում կանանց դերի վերարժևորման համար:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կանանց և աղջիկների լիարժեք, հավասար և բովանդակային մասնակցության ապահովմանը հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի համատեքստում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացին և «Կանայք, խաղաղության, անվտանգություն» ՀՀ երրորդ գործուղությունների ծրագրին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում