Շիրակում տեղացել է առաջին ձյունը

ՎՎարդան Հովսեփյան

Շիրակում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Տեղումները հիմնականում Աշոցքի, Ամասիայի և Անիի տարածաշրջաններում են։

Ճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստ են ձմռանը. վաղ առավոտից սկսվել են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Տեսանյութը՝ Շիրակի մարզպետարանի աշխատակից Խաչատուր Խնձրցյանի ֆեյսբուքյան էջից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում