Ձեր հեռատես ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին. Տոկաևը՝ Փաշինյանին

ԱԱնժելիկա Ժամհարյան

Ղազախստանի նախագահն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհել է Ղազախստանի բարձրագույն պետական պարգևը՝ նշել, որ Հայաստանի վարչապետի հեռատես ղեկավարությամբ մեր երկիրը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին: Հայաստանի ղեկավարի պաշտոնական այցը Ղազախստան պատմական արդյունք ունեցավ. սա երկկողմ արձանագրում է:

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ միջպետական հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու մասին: Քննարկվել են Հայաստան-Ղազախստան գործակցությունը խորացնելու և զարգացնելու քայլերը: Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, և հետաքրքրված է «Թրամփի ուղի» նախագծով: Փաշինյանն էլ նշել է, որ այդ նախագիծն էականորեն մեծացնելու է Հայաստանի և Ղազախստանի տնտեսական գործակցության հնարավորությունները:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի, Մայա Խաչատրյանի ռեպորտաժում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում