ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են Հայաստան-ServiceNow երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստան-ServiceNow երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է ServiceNow ընկերության կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել փոխնախագահ  Անդրյու Դանքոյի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ServiceNow երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունները։ ServiceNow-ն հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններով։

Նշվել է, որ Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) ստեղծված ServiceNow-ի  լաբորատորիան լայն հնարավորություններ է տրամադրում ուսանողներին՝ հմտությունների զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների փորձարկման ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում