ԱԱրամ Մարանդյան

Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալի հետ. ինչ է քննարկվել

Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալի հետ. ինչ է քննարկվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստան այցի շրջանակում պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Թեյմուրազ Գամցեմլիձեի հետ: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը:

Պաշտոնյաները քննարկել են միջմշակութային հարաբերությունների զարգացման հեռանկարները և թանգարանների ոլորտում համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Հիշեցնենք՝ Ալֆրեդ Քոչարյանի Վրաստան այցի նպատակն էր Թբիլիսի քաղաքի N 13 հասցեում հայ մեծանուն արվեստագետ և մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում