Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԴԴիանա Գասպարյան

Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են ՔԿՀ-ներում սպորտային նախաձեռնությունների ընդլայնման հարցեր

Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են ՔԿՀ-ներում սպորտային նախաձեռնությունների ընդլայնման հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։ Նախարարը ներկայացրել է` Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալացմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Կողմերը քննարկել են ՔԿՀ-ներում առողջ ապրելակերպի խթանման, սպորտային նախաձեռնությունների ընդլայնման և դատապարտյալների ակտիվ կյանքի վերականգնման կարևորությունը։ Նազիկ Ավդալյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց շրջանակում նախատեսվում է համագործակցել նաև քրեակատարողական հիմնարկների հետ։

Անդրադարձ է կատարվել Արդարադատության նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հիմնադրամի կողմից գույք և մարզական պարագաներ նվիրաբերել «Սևան» քրեակատարողական հիմնարկին՝ նպաստելով այնտեղ սպորտային պայմանների բարելավմանը։

Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Նազիկ Ավդալյանին նախաձեռնության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով նման ծրագրերի կարևորությունն ազատազրկված անձանց շրջանում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում