ԱԱննա Զախարյան

2 ամսով կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝ առերևույթ սպանություն կատարելու համար

2 ամսով կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝  առերևույթ սպանություն կատարելու համար

3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

 

Նա ձերբակալվել է: 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հաստատել էին, որ ձերբակալվածը հայրն է:
 
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․-ի  (ծնված 2022 թ․) դին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում