Հոկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱսպրամ Սարատիկյան

Փութին և Ալիև քննարկած են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Պաքուի մէջ ձերբակալուած «Սփութնիկ Ատրպէյճանի» գլխաւոր խմբագիր Եւկենի Պելոուսովի նկատմամբ խափանման միջոց  ընտրուած է տնային կալանքը։

Փողերու լուացման և անօրինական եկամուտներ ստանալու համար մեղադրանք  առաջադրուած է Վրաստանի նախկին վարչապետ Իրաքլի Ղարիպաշվիլիին:

Ռուսական ռազմական օդանաւեր խախտած են Լիթուանիոյ օդային տարածքը. Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը հերքեց մեղադրանքը:

Ռուսաստան և Ուքրանիա փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Եթէ Ռուսաստանի տարածքը հարուածելու համար «Թոմահավք» կիրառուի, պատասխանը շատ լուրջ պիտի ըլլայ. Փութին:

Թրամփ կոչ ըրած է քանի մը ամիս սպասել՝ Ռուսաստանի դէմ պատժամիջոցներու վնասը գնահատելու համար:

Թրամփ յայտարարած Է Գանատայի հետ առևտրային բանակցութիւնները դադրեցնելու մասին:

Իսրայէլ Յորդանան գետի Արևմտեան ափը չի գրաւեր. Թրամփ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում