Պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են. Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհման մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Ես գիտեմ, որ պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են, շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ հայտարարության համար։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի հրդեհմանը։

«Երեք պրոցես է տեղի ունեցել. առաջինը՝ աղբավայրի կառավարումը մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը վերցրել է՝ չեղարկելով պայմանագիրը։

Երկրորդ՝ միջադեպից 2 օր առաջ որոշ անձինք որոշ բաներ են խոսացել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու։

Եվ երրորդ՝ հիմա քաղաքապետարանը այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում, դնում է սահմանափակումներ տարատեսակ ավտոմեքենաների մուտքի և բավականին խիստ է լինելու այսուհետ վերահսկողությունն այդ հատվածում»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ եղավ ճապոնական ընկերությունը, որը ժամանակին եկել էր, ներդրումներ էր արել, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Ճապոնական ընկերության արած աշխատանքը շատ կարևոր էր, բայց կարելի է ասել՝ այն իր մասշտաբով ուղղակի ցուցադրական աշխատանք էր, շատ փոքր էր։ Դա ընդամենը մի շատ կարևոր օրինակ է, թե ինչպես կարող է աշխատել։ Այդ մանրամասները, թե ինչի գնաց, ինչի չեղավ և մնացյալը, ես կդժվարանամ ասել»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո ընկերության տնօրեն Վահե Վարդապետյանն ազատվել էր աշխատանքից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում