Հայոց Ցեղասպանության ընթացքում հավատքի ու հայրենիքի համար նահատակվածների սրբադասման արարողությունը ավարտվեց

Հայոց Ցեղասպանության ընթացքում հավատքի ու հայրենիքի համար նահատակվածների սրբադասման արարողությունը ավարտվեց

Լռության մեկ րոպեով եւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի հարյուր ղողանջով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: 400 տարվա դադարից հետո Հայ Առաքելական Եկեղեցու Սրբադասման արարողությամբ, միասնական կարգով սրբերի շարքին դասվեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում հավատքի ու հայրենիքի համար նահատակվածները: 

Մայր Աթոռում սրբադասման կարգին մասնակցելու եւ այն լուսաբանելու համար ապահովված էին բոլոր միջոցառումները. անվճար տրանսպորտային միջոցներ, որոնք մայրաքաղաքից հոգեւոր կենտրոն բերեցին բոլոր ցանկացողներին, մի քանի հազար ոստիկաններ, որոնք ապահովեցին ներկաների անվտանգությունը եւ հատուկ բացված մեդիա-կենտրոն՝ հայաստանցի եւ օտարերկրյա 400 լրագրողների համար:

Սրբադասումը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսների նախագահությամբ: Արարողությանը ներկա է Հանրապետության Նախագահը: Խորանի առջեւ  հազարավոր հյուրերն են ու բարձրաստիճան պատվիրակները: Մեծ էկրաններին ՝ օրվա խորհուրդը . ականատեսների անջնջելի հուշերն ու մարդկության առաջին ցեղասպանության դաժան պատկերները;

Սրբադասումը կատարվեց հավաքական կերպով. չնշվեցին 1.5 միլիոն նահատակների թիվն ու անհատների անունները: Ապրիլի 24-ը սահմանվեց ՝ որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում