Բազումի հրդեհից այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք

ՌՌոզա Խաչատրյան

Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհն ինքնամարվել է: ԱԻՆ-ից հայտնում են, որ  հոկտեմբերի 26-ին՝ ժամը 07:34-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Հերթապահությունը տարածքում շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում