Գյումրին ցածր ցուցանիշ է գրանցել, Արթիկը գերակատարել է. բյուջեի հարցը՝ Շիրակի մարզխորհրդի նիստում
Արթիկը գերակատարել է բյուջեի հավաքագրման պլանը, Գյումրին 75,3 տոկոսով ամենացածր ցուցանիշներից է գրանցել: Շիրակի մարզխորհրդի նիստում Գյումրիի համայնքապետի տեղակալը մարզպետին առաջարկել է դիմել համայնքի ենթակայությամբ հիմնարկներին, պահանջել, որ պարտաճանաչ վճարեն գումարները: Դավիթ Առուշանյանը նախ արձագանքել է՝ չի կարծում, որ բաց մասն ամբողջությամբ հիմնարկների պարտքն է և ապա դիմել գյումրեցիներին՝ «Վճարեք, որ պահանջեք»:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան













