ԷԷլեն Պետրոսյան

«Մեր ապագա սերունդների հանդեպ պարտք ունենք, մենք պետք է նրանց լավ շրջակա միջավայր, հարուստ կենսաբազմազանություն փոխանցենք»․ էկոպարեկային ծառայության պետ

«Մեր ապագա սերունդների հանդեպ պարտք ունենք, մենք պետք է նրանց լավ շրջակա միջավայր, հարուստ կենսաբազմազանություն փոխանցենք»․ էկոպարեկային ծառայության պետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Տավուշի մարզի Բերդ բնակավայրն էր, որտեղ Ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը և ղեկավարի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը հանդիպում են ունեցել Ծառայության Տավուշի մարզային վարչության Արծվաբերդի տեղամասի անձնակազմի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը նշել է, որ չափազանց կարևորում է նմանօրինակ հանդիպումների կազմակերպումը և պատրաստ է լսել տեղամասի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկել հնարավոր լուծումները:

Ծառայության պետը, խոսելով էկոպարեկային ծառայողին վերապահված առաքելության մասին, նշել է, որ շուրջ 700 000 հեկտարի պահպանություն իրականացնելը լրջագույն աշխատանք է, մեծ պատասխանատվություն է և պետք է ամեն բան անել, որ պատվով կատարենք մեր աշխատանքը: 

Կիրակոսյանը նաև ընդգծել է Տավուշյան բնաշխարհի առանձնահատկությունը և այս համատեքստում առավել  կարևորել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցում կանխարգելման բաղադրիչը:

«Ապօրինությունների բացահայտումը ևս կարևոր է, բայց առավել կարևոր է կանխարգելումը»,- նշել է Կիրակոսյանը, ապա հավելել՝  պետք է բացառել կոռուպցիայի ցանկացած դրսևորում, ապօրինություն, որոնք կարող են խախտել  անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանության հավասարակշռությունը:

Ծառայության պետը շեշտել է  նաև, որ բնությունը բոլորինս է, պետք է վերաբերվենք մեր բնությանն այնպես, ինչպես մեր ընտանիքներին և գիտակցենք, որ բնությանը վնասելը հանցագործություն է: 

«Մեր ապագա սերունդների հանդեպ պարտք ունենք, մենք պետք է նրանց լավ շրջակա միջավայր, հարուստ կենսաբազմազանություն փոխանցենք»,- ասել է Կիրակոսյանը:

Հանդիպման ավարտին հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում