Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

ԱԱննա Զախարյան

Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի նավերը և ձերբակալել ակտիվիստներին, այդ թվում՝ շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած էր 40-ից ավելի նավերից, որոնց վրա գտնվում էին շուրջ 500 խորհրդարանականներ, իրավաբաններ և ակտիվիստներ: Սա հումանիտար ամենախոշոր առաքելություններից մեկն էր, որը փորձում էր ծովով օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ:

Իսրայելը հայտարարել է, որ նավատորմը նպատակ ուներ սադրելու, ոչ թե հումանիտար օգնություն հասցնելու: Նավերը տեղափոխվել են Աշդոդի նավահանգիստ, որտեղից նրանց ուղևորները կարտաքսվեն Եվրոպա: Ըստ Իսրայելի արտգործնախարարության՝ նավերից որևէ մեկը չի խախտել Գազայի շրջափակումը, և սադրանքն ավարտված է:

Իսրայելի գործողությունները լայն քննադատության են արժանացել: Կոլումբիայի նախագահը միջադեպն անվանել է միջազգային հանցագործություն, երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին և դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Թուրքիայի նախագահը տեղի ունեցածն որակել է «ծովահենային գործողություն», Գերմանիան կոչ է արել երաշխավորել բոլոր ձերբակալվածների անվտանգությունը: ՄԱԿ-ը նշել է, որ քաղաքացիական հումանիտար նավերի կալանումն ընդլայնում է Գազայի հատվածի անօրինական շրջափակումն Իսրայելի կողմից:

Հունաստանում, Իտալիայում, Թունիսում, Իսպանիայում և Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով նավերի կալանման դեմ։

Այս ընթացքում Իսրայելը Գազայում շարունակում է ռազմական գործողությունները, իսկ ՀԱՄԱՍ-ը քննարկում է պատերազմն ավարտելու ամերիկյան նոր ծրագիրը։ Իսրայելական հարվածներից Գազայում շուրջ 50 նոր զոհ է գրանցվել:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում