Հոկտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄանե Գևորգյան

Փաշինեան և Ալիև Քոփենհակընի մէջ քննարկած են Հայաստանի տարածքին մէջ TRIPP նախագիծի իրականացման յառաջընթացը:

Փաշինեան և Մաքրոն քննարկած են Հայաստան-Ֆրանսա յարաբերութիւններու յետագայ զարգացման քայլերը:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան հռչակագիրի ստորագրութիւնը մեծ ձեռքբերում է. Մաքրոն:

Խաղաղութեան այս ընթացքը անխուսափելիօրէն Թուրքիոյ և Ատրպէյճանի հետ դիւանագիտական յարաբերութիւններու կնքման պիտի բերէ. Արշակեան:

Ուաշինկթընի մէջ ձեռք բերուած համաձայնութիւնները պատմական նշանակութիւն ունին. Ալիև:

Սանտու շնորհաւորած է Ալիևը՝ Հայաստան-Ատրպէյճան յարաբերություններուն մէջ արձանագրուած յառաջընթացին համար:

Եւրամիութիւնը Ատրպէյճանը կը դիտարկէ որպէս կարևոր գործընկեր և կը ձգտի կապերը ամրապնդել. Քոշթա:

Ուժի մեջ մտած է Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին պայմանագիրը:

Իսրայէլի ուժերը Կազա մարդասիրական օգնութիւն տեղափոխող նաւերը կանգնեցուցած են: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում