Օրը՝ 60 վայրկյանում | 24.09.2025

ԼԼուսինե Մուրադյան

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին Թրամփը, Էրդողանը, Գուտերեշը և այլ առաջնորդներ անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի դրական միտումներին:

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն. Էրդողանը՝ ՄԱԿ-ում:

TRIPP-ը կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ. Ալիև:

Նյու Յորքում հանդիպել են Թրամփն ու Զելենսկին. օրակարգում է եղել նաև Եվրոպա ռուսական գազի մատակարարման հարցը:

Ուկրաինան Եվրոպայի օգնությամբ կարող է վերադարձնել Ռուսաստանի գրաված տարածքները և նույնիսկ ավելի հեռուն գնալ. Թրամփ:

Մակրոնը բարձր է գնահատել Կրեմլի նկատմամբ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը:

Թրամփը Օրբանի հետ կքննարկի ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցման հարցը:

Մարտի դաշտում դինամիկան ռուսական ուժերի օգտին է. Պեսկով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում