Միրզոյանը և Չեպելակը քննարկել են Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները

ՄՄարո Թարվերդյան

Սեպտեմբերի 18-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մշտական արբիտրաժային ​​դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։ 

Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում