ՄՄարիա Գաբրիելյան

Մեղրիի համայնքապետարանն արձագանքել է մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ կապված մեղվապահների ահազանգին

Մեղրիի համայնքապետարանն արձագանքել է մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ կապված մեղվապահների ահազանգին

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։

«Նախնական տվյալներով՝ նախանշված վարքագիծը պայմանավորված է մեղվաընտանիքների շրջանում տարածվող վարակով։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը անհապաղ արձագանքել է խնդրին և պաշտոնական գրությամբ դիմել Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրությունը կազմակերպելու համար։ 

Հորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում