33 մանկապարտեզում տեղադրել ենք տեսախցիկներ. Ավինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրակրթության ոլորտում 33 մանկապարտեզում իրականացրել ենք պիլոտային տեսախցիկների տեղադրում՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն: Այս պիլոտի իրականացումից հետո երևի ընդլայնելու ենք ծրագիրը: Այդ մասին լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«30 մանկապարտեզում գործարկվելու են ռոբոտաշինության խմբակները, որոնք փորձարկվել էին մի քանի մանկապարտեզում և դրական արդյունքներ էին տվել: 

11 դպրոցում ստեղծել ենք նախակրթարաններ, և դրանց ընդհանուր թիվը հասցրել ենք 31-ի:

Այս տարի հանձնված 7 մանկապարտեզ ապահովել ենք նոր գույքով և կենցաղային տեխնիկայով»,- նշեց Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում