Օրը՝ 60 վայրկյանում | 13.09.2025

ՄՄարո Թարվերդյան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026 թվականի առաջին կեսին. Հաքան Ֆիդան:

Արփինե Սարգսյանն ընդունել է Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի հետ:

Թուրքիայում ևս մեկ համայնքապետ է ձերբակալվել:

Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու դիմաց. Զելենսկի:

Վարշավան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ. Սիկորսկի:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեհաստանի շուրջ իրավիճակը:

Ռուսական ԱԹՍ-ների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք ուկրաինական ճգնաժամի «կողմնակի ազդեցությունն է». Չինաստանի ներկայացուցիչ:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատել է երկու պետության սկզբունքով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու բանաձևը:

Նեպալում ցուցարարների թեկնածուն նշանակվել է կառավարության ժամանակավոր ղեկավար:

Գազա քաղաքն արդեն լքել է ավելի քան 250 հազար մարդ. ՑԱՀԱԼ:

Ալբանիայում աշխարհում առաջին անգամ նշանակվել է ԱԲ միջոցով ստեղծված նախարար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում