Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2025

ԼԼուսինե Մուրադյան

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան. Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը:

Հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են կատարել անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրություններ՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Հայաստանը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին. ՊՆ խոսնակ:

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը. Զախարովա:

Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին. Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ:

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 221 անօդաչու թռչող սարքի խոցման մասին:

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերը կապի մեջ են. Պեսկով:

ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է Կատարում ՀԱՄԱՍ-ին ուղղված Իսրայելի հարվածը:

Բրազիլիայի Գերագույն դատարանը Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում