ԻԻրինա Մկրտչյան

Միրզոյանը ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին

Միրզոյանը ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:

Որպես տարածաշրջանում խաղաղության հաստատումն արձանագրող կարևորագույն իրադարձություն՝ նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ-ի դեսպաններին հետաքրքրող հարցերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում