Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԿԿարմեն Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի և Արմեն Դանիելյանի ընտրության հարցը:

««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:

Ներկայացված երեք թեկնածուների թվից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու»,- տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ներկայացնելով Լուսինե Աբգարյանի կենսագրական տվյալները, ասաց՝ թեկածուն ծնվել է 1971 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ունի բարձրագույն կրթություն՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտական ստաժը կազմում է 25 տարի 10 ամիս, որից դատավորի ստաժը՝ 10 տարի 8 ամիս, ներկայումս աշխատում է Վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր:

Թեկնածուն իր ելույթում ընդգծեց իրավունքի ոլորտում ունի շուրջ 26 տարվա անընդմեջ ստաժ, նշեց՝ որտեղ էլ որ աշխատել է, իր հիմնական արժեքներն են եղել օրինականությունը, մարդասիրությունը, անկողմնակալությունը, ինքնուրույնությունը:

«Խորապես համոզված եմ, որ օրինական, հիմնավոր և պատշաճ պատճառաբանված դատական ակտը միայն արդարության վերականգնում չէ, այլ նաև հանրային վստահություն ձևավորող կարևոր ազդակ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ լավ է պատկերացնում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձնահատկությունը և կարևորությունը:

Անդրադառնալով հնարավոր մարտահրավերներին՝ բարձրացրեց քրեական արդարադատություն իրականացնող դատարանների գերծանրաբեռնվածության հարցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում