Սեպտեմբեր 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինեանն ու Աննա Յակոբեանը Պէյճինքի մէջ մասնակցած են Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտի 80-ամեակի շքերթին:

Պէյճինքի զօրահանդէսին նորագոյն զինատեսակներ ցուցադրուած են. ներկայ  եղած է 26 պետութիւններու առաջնորդներ:

Մարդկութիւնը կրկին խաղաղութեան և պատերազմի, երկխօսութեան և առճակատման միջև ընտրութեան առջև է. Սի Ծինփին:

Փութին և Ալիև բովանդակային շփում չեն ունեցած. Փեսքով:

Քիմ Չեն Ըն Փութինին հետ հանդիպման Ռուսաստանին լիակատար աջակցութիւն խոստացած է:

Ռուպիօ և Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարը ուքրանական կարգաւորման հարցը քննարկած են:

Իսրայէլ անօդաչուներով նռնակներ նետած է Լիբանանի մէջ խաղաղապահներէն ոչ հեռու. ՄԱԿ:

Հութիները անօդաչուներով հարուածած են 4 թիրախներ, ինչպէս նաև՝ Իսրայէլի Գլխաւոր շտապի շէնքը:

Ամերիկայի  զինուած ուժերը միջազգային ջուրերու մէջ թմրավաճառներու նաւ մը հարուածած են:

Աֆղանիստանի արևելքը նոր հզօր երկրաշարժ մը արձանագրուած է։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում