Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինեան և Օւերչուք քննարկած են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Լոնտոն կ՛ողջունէ նշանակալի յառաջընթացքը Հայաստանի և Ատրպէյճանի միջև բանակցություններուն մէջ. Ատրպէյճանի մէջ Անգլիոյ դեսպան:

Իրանի նախագահը Պելառուս կը գտնուի. Փեզեշքիան և Լուքաշենքօ գործակցութեան 12 փաստաթուղթ ստորագրած են:

Մինսք՝ խաղաղ հիւլէական ուժանիւթ զարգացնելու Իրանի իրաւունքին կ՛աջակցի. Լուքաշենքօ:

Իրան և Պելառուս մօտիկ տեսակէտներ ունին, ինչպէս նաև՝ տարածաշրջանային հարցերու շուրջ. Փեզեշքիան:

Փութին և Էրտողան քննարկած են Ալասքայի մէջ կայացած ռուս-ամերիկեան հանդիպումը:

Փութինի և Զելենսքիի հանդիպումը նախապատրաստութեան մէջ է. Թրամփ:

Ռիւթէ և Էրտողան կարևոր նկատած են ռուս-ուքրանական կարգաւորման և Սև ծովուն մէջ ապահովութեան գործով Թուրքիոյ դերը: 

Սուրիան և Իսրայէլը Ամերիկայի միջնորդութեամբ առաջին ուղիղ բանակցութիւնները ունեցած են:

Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը հաստատած է Կազայի գրաւման ծրագիրը. 60.000 պահեստազօրային պիտի զօրակոչուի:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում