ԼԼիլիթ Ասատրյան

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: 

Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

Նշված խաչմերուկում կկատարվի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում