Վնասվել է Ներքին Գիրաթաղի մոտ գտնվող կոմբինատի պոչատարը. Ողջի գետն աղտոտված է

ԳԳոհար Սիմոնյան

Հոկտեմբերի 17-ին` ժամը 08:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, և արտանետումները լցվել են Ողջի գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում