Յուլիս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Վահան Կոստանեան և Պաղեստինի Արտաքին գործոց պետական նախարարը միտքեր փոխանակած են հնարաւոր համատեղ ծրագիրներու մասին:

Ուքրանիան Ռուսաստանի և Ատրպէյճանի անհամաձայնութիւնները օգտագործելու ծրագիրներ ունի. Զախարովա:

Թրամփ ուքրանացի փախստականներուն կ՛արտօնէ մնալ Միացեալ Նահանգներու մէջ մինչև պատերազմի աւարտը:

Մոսկուայի համար 10-օրուան վերջնաժամկէտ կու տամ. Թրամփ:

Թրամփի վարկանիշը մինչև 40 տոկոս նուազած է. Reuters:

Ռուսական քարիւղ գնելու պարագային Չինաստան պիտի ենթարկուի 100 տոկոս մաքսատուրքերու. Պեսենթ:

Արաբական 4 երկիր ՀԱՄԱՍ-էն զինաթափում պահանջած են:

Անգլիան Պաղեստինի պետութիւնը պիտի ճանչնայ, եթէ Իսրայէլ չկատարէ շարք մը պայմաններ. Սթարմըր:

Քամպոտիան և Թաիլանտը Պէյճինկի միջնորդութեամբ հանդիպման պատրաստակամութիւն յայտնած են հասնելու հրադադարի:

8,8 ուժգնութեամբ երկրաշարժ՝ Քամչատքայի մէջ․ Խաղաղ ովկիանոսին մէջ ցունամիի վտանգ:

Ատրպէյճանի մէջ ԵՈՒՆԻՍԵՖ-ի գրասենեակը պիտի փակուի:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում