Յուլիս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստան կ՛ողջունէ ԵԱՏՄ անդամ պետութիւններու համագործակցութիւնը կլիմայական օրակարգի շրջանակներուն մէջ. Նիկոլ Փաշինեան։

ԵԱՏՄ երկիրներուն՝ օրէնքի խախումով տրուած փաստաթուղթերը անվաւեր պիտի համարուին. Փութինի նոր որոշումը։

Խարքովի բժշկական հաստատութեան ռմբակոծութեան պատճառով զոհեր և վիրաւորներ կան։

ԵԱՀԿ երկիրները կը պահանջեն հետաքննել Ռուսաստանի մէջ ուքրանացի ռազմագերիներու նկատմամբ խոշտանգումներու գործը. DW։

Մաքրոն յայտարարած է Պաղեստին Պետութիւնը ճանաչելու մտադրութեան մասին:

Միացեալ Նահանգները մերժած է Պաղեստինը ճանաչելու՝ Մաքրոնի որոշումը։

Նման քայլը ահաբեկչությունը կը խրախուսէ. Իսրայէլի վարչապետը դատապարտեց Պաղեստինը ճանաչելու՝ Մաքրոնի որոշումը։

Ամերիկան Կազայի հատուածին հրադադարի վերաբերեալ բանակցութիւնները կը դադրեցնէ ՝ յայտարարելով, որ ՀԱՄԱՍ խաղաղություն չի ցանկար. Euronews։

Թուրքիոյ մէջ անտառային հրդեհները մարելու ժամանակ 10 անձ զոհուած է։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում