ԳԳոհար Սարգսյան

Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցն արդեն հասանելի է օտար լեզուներով

Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցն արդեն հասանելի է օտար լեզուներով

Շինարարական հրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն ունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին։ Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով` https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում (https://minurban.am/hy/normative_documents) ։

Ուղեցույցում ներառված են գործատուի և աշխատողի պարտականությունները, կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, շինհրապարակի կահավորման նշանների և ցուցանակների օրինակներ։

Բացի այդ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025թ. մարտի 5-ի N 07-Ն հրամանով հաստատված ուղեցույցում կատարվել են փոփոխություններ, և ներառվել է հատուկ աշխատանքների կարգագիր-թույլտվության օրինակելի ձև՝ աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ զգոնությունն ու պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում