Յուլիս 10-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Փաշինեան և Ալիև Ապու Տապիի մէջ քննարկած են Հայաստան-Ատրպէյճան միջպետական յարաբերութիւններու կարգաւորման օրակարգի տարբեր հայեցակէտեր:

Կապուղիներու ապաշրջափակումը պէտք է իրականացուի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան և իրաւազօրութեան ներքոյ. Հայաստանի փոխ արտաքին գործոց նախարար:

Հարաւային Կովկասի բոլոր երկիրներուն մասնակցութեամբ միայն հնարաւորութիւն պիտի ունենանք ստեղծելու համագործակցութեան անհրաժեշտ նախադրեալներ. Հայաստանի նախագահ:

Ռուսաստանը կ՛ողջունէ Հայաստանի և Ատրպէյճանի միջև ուղիղ երկխօսութիւնը. Փեսքով:

Մոսկուայի մարզի ատրպէյճանական համայնքի ղեկավարը Ռուսաստանէն արտաքսուած է:

Ռուսաստանն ու Ուքրանիան կը շարունակեն փոխադարձ հարուածներ հասցնել. կան զոհեր և վիրաւորներ:

Քուալա Լամփուրի մէջ Լաւրով և Ռուպիօ քննարկած են Ուքրանիոյ , Իրանի և Սուրիոյ շուրջ ստեղծուած իրավիճակը:

Եւրոպայի խորհրդարանը մերժած է Ուրսուլա ֆոն տեր Լէյէնին անվստահութիւն յայտնելու նախաձեռնութիւնը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում