Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2025

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

Կապուղիների ապաշրջափակումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո. ՀՀ փոխարտգործնախարար:

Միայն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության անհրաժեշտ նախադրյալներ. ՀՀ նախագահ:

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով:

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից:

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել. կան զոհեր և վիրավորներ:

Կուալա Լումպուրում Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում