«Իրանց տիրոջ...». Աջապահյանը հունից դուրս եկավ. արքեպիսկոպոսի շուրջ զարգացումները

ԳԳոհար Սարգսյան

Միքայել Աջապահյանը Քննչական կոմիտեում է, Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Թեպետ օրը լարված է անցել սուրբ Էջմիածնում, սակայն իրավապահները կանխել են իրավիճակի սրումը, դուրս գալով Մայր աթոռի տարածքից: Արձագանքել է նաև վարչապետը՝ բախում չի լինելու՝ հայտարարել է երկրի ղեկավարը, վերահաստատել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը ազատելու է քրիստոնեաբար: Իրավապահները քննչական գործողություններ են այսօր իրականացրել նաև Շիրակի թեմի առաջնորդարանում, ուժայինների ու հավաքված քաղաքացիների միջև իրավիճակը լարվել էր: Աջապահյանն իր խոսքերից չի հրաժարվել, ասելով, մեջբերում եմ ՝ լավ եմ արել:

Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում