ՎՎարդան Հովսեփյան

Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի

Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի

Իսրայելում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին հայտնել է «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

«Ստացվել է թույլտվություն, համապատասխան մակետը մշակվել է, և մենք հիմա սկսել ենք դրամահավաք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ստեղծման համար: Այն նախատեսված է տեղադրել Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում: Այնտեղ քաղաքապետ փոխվեց, մեզ թվում էր, թե խնդիրներ կլինեն, սակայն, փառք Աստծո, բոլոր հարցերը կարգավորված են»,- ասել է Ալեքսանդր Ցինկերը: Որոշում է կայացվել հուշարձանը պատրաստել Հայաստանում, այնուհետև տեղափոխել Իսրայել:

Ալեքսանդր Ցինկերը նշել է, որ մեկ այլ ուղղությամբ ևս նախատեսում են աշխատանք տանել: Պետախ Տիկվայի նախկին քաղաքապետի և Գյումրիի քաղաքապետի միջև եղել է նամակագրություն քույր քաղաքներ դարձնելու մասին: Պետախ Տիկվայի նոր քաղաքապետը ևս համաձայն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում