Սրբուհի Գալյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ

ՔՔրիստինե Ոսկանյան

Մամուլում, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգը տապալվում է: Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքով, և դա նշանակում է հետևյալը՝ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը. խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին և պարզաբանելով՝ ինչ է նշանակում «սահմանադրական կարգի տապալում»:

Լրագրողները նրան հիշեցրին՝ հոգևորականները հայտարարել են՝ այստեղ իր անելիքն ունի նաև արդարադատության նախարարությունը՝ իշխանությանը զսպելու առումով, բացի դրանից՝ այդ գործողությունները սահմանադրական կարգն են տապալում: 

«Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է: Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այնկերպ, ինչպես կայանում են, մի խոսքով՝ այդ նորմերի փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասաց նախարարը՝ կոչ անելով չհնչեցնել արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Գալյանի խոսքով՝ Սահմանադրությամբ, երբ որևէ անձի մասին, այդ թվում՝ իրավաբանական, ընդ որում՝ եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում