ՎՎահե Դավթյան

Մենք հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը․ Թրամփ

Մենք հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը․ Թրամփ

Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո ԱՄՆ նախագահի առաջին գրառումն է կատարել, որում ասված է․

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար»։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի հարցով նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը: Իսրայելի հարձակումից հետո դեռևս հայտնի չէ՝ արդյոք իրանական կողմը կցանկանա մասնակցել բանակցություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում