Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ վեց անօդաչուով թիրախավորվել է ամերիկյան ռադիոտեղորոշման սարք՝ ի պատասխան ամերիկյան թշնամական գործողությունների:
Բահրեյնը հայտարարել է, որ հետ է մղել իրանական հարձակումը:
Օրերս Իրանը նաև թիրախավորել էր Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայան՝ ի պատասխան Սիրիկ քաղաքում հեռահաղորդակցության աշտարակին հասցված ավիահարվածի: Ամերիկյան կողմը հայտարարել էր, որ խոցել է իրանական անօդաչուները:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ևս երկու նավթատար լցանավ է պայթել չհամաձայնեցված հարավային երթուղով անցնելիս: Մեկ օրվա ընթացքում նման լցանավերի թիվը հասել է վեցի:
Այս ֆոնին Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը:









