ՎՎարդան Հովսեփյան

Թբիլիսին ընտրվել է 2021 թ. «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

Թբիլիսին ընտրվել է 2021 թ. «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլայը Թբիլիսին հայտարարել է 2021 թվականի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք»: Որոշումն ընդունվել է Խորհրդատվական կոմիտեի առաջարկությունների հիման վրա, որը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին Շվեյցարիայում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գրքի մայրաքաղաք» հռչակված քաղաքները պարտավորվում են նպաստել ընթերցանությանն ու մեկ տարվա ընթացքում համապատասխան միջոցառումներ անցկացնել՝ երեխաների համար գրքի փառատոն, գրքերը խաղերի վերածելու թվային ժամանակակից նախագիծ և այլն:

Նախագծի կարգախոսն է՝ «Այսպիսով, ո՞րն է ձեր հաջորդ գիրքը…». շեշտը դրվելու է երիտասարդության շրջանում ընթերցանությունն առաջ տանելու վրա:

2019-ին գրքի մայրաքաղաք էր ճանաչվել ԱՄԷ-ի Շարժա քաղաքը, 2020-ին գրքի մայրաքաղաք կդառնա Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը: 2012-ին «Համաշխարհային գրքի մայրաքաղաք» էր ճանաչվել Երևանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում