Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2025

ԼԼուսինե Մուրադյան

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ձեռնարկվում են միջոցներ նրանց գտնվելու վայրը պարզելու համար. ԱԱԾ:

Կայացել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը:

Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանին:

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հացրել. կան զոհեր և ավերածություններ:

Ռուսաստանը համաձայն չէ Թրամփի հետ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մանկական կռիվ է. Պեսկով:

Թրամփը և Սին մեկուկես ժամից ավելի քննարկել են վերջերս կնքված առևտրային գործարք։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի 4 դատավորի նկատմամբ. Ռուբիո:

Լիբանանը Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական օդուժի հարվածներն անվանել է հրադադարի կոպիտ խախտում:

Մասկի և Թրամփի հեռավար վեճից հետո Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 15%-ով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում