Յունիս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Արձանագրուած աշխատավարձքի ֆոնտը 2025 Ապրիլին 2018 Ապրիլի նկատմամբ աճած է 153 տոկոսով. Փաշինեան

Սահմանային իրադրութիւնը յարաբերականօրէն կայուն կը գնահատեմ. Զինուած ուժերու գերագոյն շտապի պետ:

Հայաստանի և Ատրպէյճանի անյայտ կորածներու հարցերով զբաղող յանձնաժողովներու ներկայացուցիչները հանդիպած են:

Ռուսաստանը չի փափաքիր հրադադար հաստատել. Երմաք:

Ռուսաստանի դէմ Ամերիկայի նոր պատժամիջոցները պատրաստ են. Քելոկ:

Ամերիկայի Պաշտպանութեան նախարարը առաջին անգամ չի մասնակցիր Ուքրանիոյ նուիրուած՝ «Ռամշտայն» ձևաչափով հանդիպման:

Շարք մը երկիրներու, նաև Պելառուսի հայացքը ուղղուած է Փեքինին. Լուքաշենքօն՝ Չինաստանի նախագահին:

Մեծ Բրիտանիան սպառնացած է իրաւական քայլեր ձեռնարկել Ռոման Աբրամովիչի դէմ։

Հարաւային Քորիան նոր նախագահ ունի. Լի Ճէ Միւնի դէմ 5 քրէական գործ  յարուցուած էր կաշառակերութեան և այլ մեղադրանքով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում