ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է

Հայաստանում գործազրկության մակարդակը 2019թ-ի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազել է 2.6 տոկոսային կետով՝ կազմելով 17.7 տոկոս: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գործազուրկների թիվն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 207.2 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 236.4 հազարի դիմաց:

Ի դեպ, գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում էականորեն՝ շուրջ 4.2 տոկոսով նվազել է առաջին եռամսյակում արձանագրված գործազրկության համեմատ:

2019թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.6 տոկոսով բարձրացել է զբաղվածության մակարդակը՝ կազմելով 47.9%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում