2022-2024-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնաբերել է 700-ից ավելի հետախուզվողի և փոխանցել ԱՊՀ անդամ պետություններին

ԼԼուսինե Մուրադյան

2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՀ հետախուզում է հայտարարվել բոլոր պետությունների կողմից 160 հազարից ավելի անձի նկատմամբ: 2024 թվականի ընթացքում ՆԳՆ-ի կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել 1200-ից անձի նկատմամբ: Համապատասխան տվյալները 2023 թվականին՝ 867, 2022-ին՝ 1400-ից ավելի: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն ինտենսիվ համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների հետ ՀՀ տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման գործում:

«Ընդհանուր առմամբ, 2022-2024 թվականների ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք և փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների մեր գործընկերներին»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում