Մայիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի մէջ սկիզբ առաւ «Երևանեան երկխօսութիւն-2025» միջազգային համաժողովը. ելոյթ ունեցած է նաև Փաշինեան:

Եթէ Սահմանադրական Դատարանը որոշէ, որ խաղաղութեան պայմանագիրը չի համապատասխաներ մեր Սահմանադրութեան, կը նախաձեռնեմ սահմանադրական փոփոխութիւններ. վարչապետ:

Ժամանակն է ստորագրել և այն վաւերացնել, ահա թէ ինչ կը սպասեն Ֆրանսան, Ամերիկան և Եւրոպան. Պարօն՝ խաղաղութեան պայմանագիրի մասին:

Էթնիկ զտումները հեռաւոր սարսափներ չեն, ատոնք տեղի կ՛ունենան մեր աչքին առջև, մենք այդ տեսած ենք սեփական փորձով. Միրզոյեան:

Վճռականօրէն կ՛աջակցինք Հայաստանի և Եւրամիությեան միջև աւելի սերտ յարաբերութիւններու. Ֆիցօ:

Ռուսաստանը և Ուքրանիան աւարտած են «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիներու փոխանակումը:

Ռուսաստանը կրկին լայնածաւալ յարձակում գործեց Ուքրանիոյ վրայ:

Փութին խելագարուած է. Թրամփ` ռուսական հարուածներու մասին:

Փեսքով Փութինի մասին Թրամփի խօսքը բացատրած է որպէս յուզական գեր ծանրաբեռնուածութիւն:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում