Օրը՝ 60 վայրկյանում | 12.05.2025

ԼԼուսինե Մուրադյան

Քննարկվում է Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից 37 դարձնելու հարցը:

Օմանում տեղի է ունեցել Իրանի ու Միացյալ Նահանգների՝ միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը:

Թեհրանի և Վաշինգտոնի դիրքորոշումները բանակցությունների չորրորդ փուլից հետո մոտեցել են. Բաղաեի:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայում ապստամբության ավարտի մասին:

Անձամբ Պուտինին կսպասեմ Ստամբուլում. Զելենսկի:

Եթե հրադադար չլինի, ապա կրակի տակ բանակցություններ չեն կարող լինել. Կալաս:

ԵՄ-ն մտադիր է Կիևին 900 մլն եվրո հատկացնել ՌԴ ակտիվների եկամուտներից:

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով նվազեցնել մաքսատուրքերը:

Կատարը նախագահ Թրամփին «Թռչող պալատ» կոչվող ինքնաթիռ կնվիրի:

Հռոմի Պապը կոչ է արել ազատ արձակել «ճշմարտությունը հաղորդելու համար բանտարկված» լրագրողներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում