ՄՄարիա Գաբրիելյան

Յուրաքանչյուր սերունդ ունի իր լեգենդները, այսօր մեծարում ենք նրանցից մեկին. ԿԳՄՍ փոխնախարարը մրցանակ է հանձնել Ռուբեն Մաթևոսյանին

Յուրաքանչյուր սերունդ ունի իր լեգենդները, այսօր մեծարում ենք նրանցից մեկին. ԿԳՄՍ փոխնախարարը մրցանակ է հանձնել Ռուբեն Մաթևոսյանին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան անցկացրել է առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը:

 

17 անվանակարգում պարգևատրվել են հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչներ: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ:
 

 

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նա հատուկ մրցանակ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանին: «Երգելու եմ մինչև կյանքիս վերջը»,- բեմից հայտարարել է Ռուբեն Մաթևոսյանը՝ ընդունելով մրցանակը։
 

 

«Յուրաքանչյուր սերունդ ունի իր լեգենդները։ Այսօր մեծարում ենք նրանցից մեկին՝ մարդու, որի ձայնն արձագանք է գտել բոլորի սրտերում, մարդու, որը պատմել է մեր կյանքի, մեր հայրենիքի, սիրո և հպարտության մասին»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ հանձնելով մրցանակը։
 
Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ուրախալի է համարել նոր ձևաչափով մրցանակաբաշխության կազմակերպումը, որը, ըստ նրա, Հայաստանում մշակույթի զարգացման արդյունք է։
 

 

«ԿԳՄՍ նախարարությունն աջակցել է մրցանակաբաշխությանը, քանի որ մրցանակակիրների ընտրության հետաքրքիր ձևաչափ կար՝ համահունչ «Գրեմմիին»: Ընտրության չափանիշները բարձր են, կարևոր է նաև այն, որ «Խազերն» ընդգրկում է դասական և ժողովրդական երաժշտությունը»,-նշել է նախարարի տեղակալը:

 

Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական արվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող յուրահատուկ համերգային կատարումներով: «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրն էր «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Քիթ Ուեյքլին, որը նաև Recording Academy-ի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում