Օրը՝ 60 վայրկյանում | 22.04.2025

ԼԼուսինե Մուրադյան

Հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունը շարունակվում է. Ալեն Սիմոնյան:

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի:

Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Գրուշկո:

Պատրաստ ենք միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, եթե հարգվեն Իրանի ազգային շահերը. Փեզեշքիան:

Թեհրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե ինչպիսին կլինի արդյունքը. Թրամփ:

Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում. Զելենսկի:

Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը. Պեսկով:

Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ 2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորման ծրագիրը սառեցնելու համար:

Հռոմի պապը կտակում խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում