Օրը՝ 60 վայրկյանում | 15.04.2025

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղ համակեցության, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան:

Եթե փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին:

Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, այդ հաղթանակի համար զոհվել է 300 հազար հայ. Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին:

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները:

Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են Սիրիայի, Գազայի, Ուկրաինայի հարցերը:

Ցանկանում եմ, որ Իրանը հիանալի հարուստ ազգ լինի, բայց առանց միջուկային զենքի. Թրամփ:

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել:

Մոսկվան և Վաշինգտոնը դեռ համաձայնության չեն եկել ռուս-ուկրաինական համաձայնագրի շուրջ. Լավրով:

10 մլն մարդ է միացել Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում