Ապրիլ 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Ատրպէյճանը կրկին ապատեղեկութիւն տարածեց, թէ իբրև հայկական կողմը կրակ  բացած է դիրքերուն ուղղութեամբ. Հայաստանի ՊՆ:

9 Մայիսին Փաշինեան-Փութին-Ալիև եռակողմ հանդիպում չէ նախատեսուած. Նազելի Պաղտասարեան:

Հայաստանի Արտաքին գործոց նախարարը Անթալիա կը գտնուի. դիւանագիտական հաւաքի շրջանակներուն մէջ կը  սպասուի Միրզոյեան-Ֆիտան հանդիպում:

Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացի վերաբերեալ լաւ քննարկում ունեցայ Սերտար Քըլըչի հետ. Ռուբէն Ռուբինեան:

Անթալիայի մէջ Էրտողան և Ալիև քննարկած են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

ԱՊՀ երկիրներու Արտաքին գործոց նախարարներու խորհուրդի նիստ՝ Ալմաթիի մէջ. Հայաստանը կը մասնակցի փոխ արտաքին գործոց նախարարի մակարդակով:

Վրաստանը պատրաստ է երկխօսութեան հարթակ դառնալ Հայաստանի և Ատրպէյճանի համար. Պոճորիշվիլի:

Հայաստանը բարձր կը գնահատէ վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ մամլոյ խօսնակ:

Ուրուկուէյի խորհրդարանը միաձայն յայտարարություն ընդունեց՝ կոչ ընելով Ատրպէյճանին անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիները:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում